Փհենյանի հռետորաբանությամբ անհանգստացած Ալյասկայի նահանգապետ Բիլլ Ուոքերը անհրաժեշտ է համարում նահանգում ընդլայնել ռազմական ներկայությունը։

Նրա խոսքով՝ ինքը չի կարծում, թե մինչեւ 2020 թվական Հյուսիսային Կորեան կարող է միջուկային հարված հասցնել։ Սակայն երկրի հրթիռային հնարավորությունների մասին լուրերը եւ առաջնորդ Կիմ Չեն Ընի վերջին մեկնաբանությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համադրությամբ, հանգեցրել են նրան, որ նահանգում անհրաժեշտ է ընդլայնել ռազմական ներկայությունը։

Ավելի վաղ Ուոքերը մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի՝ Ալյասկային հարվածելու սպառնալիքների հետ կապված։