Շարունակական սառնամանիքները եւ ձնաբքերը Ֆրանսիայի տնտեսությանը 30-50 մլն եվրոյի վնաս են հասցրել։ Ինչպես հայտնել է ավտոճանապարհային տրանսպորտի ֆրանսիական դաշնությունը, դա նախեւառաջ կապված է բեռնատարների՝ մի քանի օր շարունակվող կանգառներով։
Միայն Օվերն-Ռոն-Ալպեր կենտրոնական շրջանում անցած չորեքշաբթի ավտոկայանատեղիներում կուտակվել է ավելի քան 10 հազար թրեյլերներ՝ ամենատարբեր ապրանքներով եւ սննդամթերքով, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։





























