Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տրակտորն անցել է դաշտում քնով անցած տղամարդու վրայով: NEWS.am-ի տեղեկություններով, 56-ամյա տղամարդն այսօր՝ օգոստոսի 14-ին, դաշտում աշխատելիս է եղել. տրակտորը կանգնեցրել է դաշտում եւ քնով անցել: Ավելի ուշ, տրակտորի շարժիչը միացել է, որը ինքնաբերաբար շարժվել եւ վրաերթի է ենթարկել դաշտում քնած տղամարդուն:
Մահացածին հայտնաբերել են հարազատները:




























