ԵՄ 27 երկրների արդարադատության նախարարներ հավանություն են տվել որոշմանը,  որով  նախատեսվում է խստացնել ինտերնետի միջոցով երեխաների վստահությունը շահող, իսկ հետո նրանց միջոցով մեծահասակների սեռական ցանկությունները բավարարողների հանդեպ պատժամիջոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԵՄ խորհրդի ներկայացուցիչը։

Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրենսդրական նոր նախագիծը «կենդանի ապրանքի» առեւտրի եւ երեխաների սեքսուալ շահագործման համար քրեական պատասխանատվության խստացում, ինչպես նաեւ պոռնոգրաֆիական կայքէջերի փակում կամ հասանելիության սահմանափակում է նախատեսում։

Բացի այդ, ԵՄ գործադիր իշախանությունը նախատեսում է պատասխանատվության ենթարկել պոռնոգրաֆիական նյութեր տարածող եւ պահպանող անձանց։

Համաձայն Եվրահանձնաժողովի՝ մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքէջերի քանակը գնալով աճում է։ Ամեն օր ինտերնետում հայտնվում են երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիական ավելի քան 200 նոր լուսանկարներ։