Երկու մարդ է սպանվել դեկտեմբերի 4-ի գիշերը մերձմոսկովյան Վոլոկոլամսկ քաղաքում խաղատան վրա կատարված հարձակման արդյունքում: Այդ մասին հայտնել են Մոսկվայի մարզի իրավապահները:

« Անհայտ անձինք ներխուժել են «Հռոմ» առեւտրի կենտրոնի խաղատուն եւ եւ մահակներով ծեծի ենթարկել պահապաններին եւ առեւանգել գումարները: Հստակ գումարն առայժմ պարզ չէ»,- ասել է աղբյուրը: Պահապանները մահացել են տեղում՝ ստացած վնասվածքներից: Դեպքի առիթով հետաքննություն է ընթանում: