Դեռեւս հուլիսի 25-ին Երեւանում ոսկյա շղթա եւ ադամանդե քարերով ոսկյա խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվեց եւ կալանավորվել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երեւանի Զավարյան փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 47-ամյա Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկյա շղթան եւ ադամանդե քարերով ոսկյա խաչը բացահայտ հափշտակելու մասին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 24-ամյա Սամվել Հ.-ն` քննությամբ դեռեւս չպարզված երկու անհայտ անձանց հետ միասին:

Սամվել Հ.-ն կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: