Թուրքիան լուրջ դասեր է քաղում ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհում իր դիվանագետների գրագրությունից, որը գաղտնազերծվել է WikiLeaks կայքի միջոցով: Փոխարտգործնախարարի օգնական Նաջի Քորուի խոսքով, սկսվել է սեփական գաղտնի փաստաթղթերի անվտանգության ամրապնդման աշխատանքները: Այս մասին գրում թուրքական Today’s Zaman-ը:

«Թղթերի անվտանգության ամրապնդում ասելով նկատի ունեմ այն, թե արդյո՞ք մեր փաստաթղթերի անվտանգության պահպանման ոլորտում կան խնդիրներ: Wikileaks-ի գաղտնազերծումից հետո մենք անց ենք կացրել մի շարք ժողովներ: Մենք շարունակում ենք քննարկումները փաստաթղթերի անվտանգության ամրապնդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ես կարող եմ ասել, որ մենք անվտանգության լուրջ խնդիր չունենք»,- ասել է Քորուն: