Շատ հնարավոր է, որ մի օր Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ասեն. «Մենք փաստաթուղթ ենք ստորագրել»։ Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հարցում ամեն վայրկյան անակնկալներ կարող են լինել։ «Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է դրան պատրաստ լինեն»,-նշեց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝  «Սասնա ծռեր»-ի շուրջ ծավալված իրադարձությունները ազդել են ղարաբաղյան հարցի որոշ բանաձեւերի վրա։ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ դրանք կանխեցին այդ հարցի շուրջ հայկական կողմի համար անբարենպաստ իրադարձությունները։