Երկու բեռնանավ են ջրասույզ եղել Նագասակի պրեֆեկտուրայի շրջանում։ Մեկ մարդ ծանր վիճակում է, երկուսը անհետ կորել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։

«Աոի-մարու-8» բեռնանավը բեռնված է եղել ավազով եւ ջրասույզ է եղել իրեն բախված «Աոի-մարու-6» բեռնանավի հետ միասին, որտեղ 6 մարդ է գտնվել։ Չորսին հաջողվելէ  փրկել, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Անձնակազմի եւս 2 անդամներ անհետ կորել են։

Բեռնանավերը ջրասույզ են եղել Հիրադո կամրջից 4 կմ հեռավորությամբ, որը միավորում է Քյուսու եւ Հիրադո կղզիները։

Վթարի պահին տեսանելիությունը լավ էր, ալիքները փոքր էին։ Անվտանգության ծառայությունը պարզում է վթարի պատճառները։