Քալիֆորնիայից ազգությամբ հայ Արամազդ Անդրեասյան ավագի նկատմամբ, որը մեղադրվում է 5-ամյա որդու սպանության մեջ, օգոստոսի 23-ին դատարանը դատավճիռ կսահմանի։

35-ամյա Անդրեասյանին նվազագույնը  25 տարվա կալանք է սպառնում։ Նրա առավելագույն պատժաժամկետը կարող է լինել ցմահ կալանքը, հաղորդում է ABC News-ը։

Անդրեասյանն իրեն մեղավոր է ճանաչել որդու սպանության մեջ։

Հիշեցնենք, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Կուչումա լճում, Սանտա Բարբարայում։ Մեղադրող կողմը պնդում է, որ Արամազդ Անդրեասյանը որդուն սպանել է կնոջից՝ Աննա Էստեվեսից վրեժխնդիր լինելու համար։