Բրիտանական բյուջեային Monarch Airlines ավիաընկերությունը ուղեւորների համար հատուկ սնունդ է ստեղծել, որը պետք է օգնի հանգստանալուն եւ նվազեցնի թռիչքից առաջ վախը: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Ճաշացանկը կազմվել է Օքսֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Չարլզ Սփենսի մասնակցությամբ: Monarch Airlines-ն ուղեւորներին  ծիրանագույն էխինացեա եւ մատուտակ  դեղաբույսերի հավելմամբ պաղպաղակ է առաջարկում: Ըստ պնդումների՝ նման արտադրանքը կմեծացնի ճանապարհորդների իմունիտետը: Դրանից բացի, քաղցրեղենի անսովոր սեւ գույնը զբոսաշրջիկներին կզարմացնի եւ նրանց ուշադրությունը սթրեսից կշեղի, պարզաբանել է Սփենսը:

Չվերթի ընթացքում ճանապարհորդները կփորձեն բրնձի խմորից պատրաստված ճապոնական կարկանդակ: Պրոֆեսորի խոսքով՝ դրա մածուցիկ կազմությունը, ինչպես մաստակը, կօգնի հանգստացնել նյարդայնացող մարդկանց:

Monarch Airlines-ի հաճախորդները կարող են խմել խոտաբույսերի թեյ, որը բարերար կազդի մարսողության վրա: Վայրէջքից առաջ ուղեւորներին կհյուրասիրեն սունկով ընկույզի բատոնով եւ տոմատի փոշիով, որոնք կօգնեն առույգանալուն:

The Telegraph-ը հայտնում է, որ օգոստոսի 21-ից նոր ճաշացանկը սկսել են թեստավորել Monarch Airlines-ի՝ Լուտոնի օդանավակայանիցից Նեապոլ, Ջիբրալթար եւ Մալագա առանձին չվերթներում: Եթե նման սնունդը ոււղեւորները հավանեն, այն կառաջարկեն նաեւ լոուքոսթերի այլ երթուղիների ճանապարհորդներին: