Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Մելիքյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Առաջին ատյանի կայացրած դատավճիռը եւ իրեն անմեղ ճանաչել:
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. փետրվարի 14-ին կցագրվել է Կենտրոական զինվորական կոմիսարիատում եւ ենթակա է եղել զորակոչման 2014թ. ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել զինկոմիսարիատ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2014թ. ձմեռային 2015թ. ամառային եւ ձմեռային զորակոչից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 327 հոդվածի 1-ին մասով՝
Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը:


























