Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի՝ ծովն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հաղորդել են երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայությունում:

«Ճշտված տվյալներով՝ 14 մարդ զոհվել է, 24-ին հաջողվել է փրկել»,- աղբյուրի տեղեկություններն է վկայակոչում ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 12 մարդ է զոհվել: