Փրկարարները հայտնաբերել են բոլոր տասը ամերիկացի նավաստիների մարմինները, որոնք անհետացել էին Մալակայի նեղուցում ԱՄՆ ՌԾՈՒ DDG-56 John S. McCain հածանավի Alnic MC լցանավի հետ բախման հետեւանքով։ Այս մասին ասվում է ԱՄՆ 7-րդ նավատորմի հրամանատարության հայտարարությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«ՌԾՈՒ-ի ու ծովային հետեւակի կորպուսի ջրասուզակները հայտնաբերել են John McCain հածանավի նավաստիների մարմինները»,-ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ երկու զոհված նավաստիների մարմինները՝ տեխնիկ-էլեկտրիկներ Դասթին Դոյոնի եւ Քենեթ Սմիթի, հայտնաբերվել են ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին։
Բախումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին։ Որոնումներն իրանակացրել են Ավստրալիայի, Ինոդնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի եւ ԱՄՆ-ի ՌԾՈՒ եւ առափնյա ծառայությունները։
Չնայած վթարի հետեւանքով վնասվելուն, ԱՄՆ-ի հածանավը հասել է սինգապուրյան Չանգի ռազմածովային բազա։



























