ԱՄՆ զինվորականները մտադիր են սկսել ջուր բաց թողել Թեխասի երկու ջրամբարներից, փոխանցում է Reuters-ը։
Այս միջոցառումը պետք է օգնի Հյուսթոնում ջրհեղեղի դեմ պայքարում, որը տեղի է ունեցել «Հարվի» փոթորկի պատճառով։
Նշվում է, որ ջրամբարում ջրի մակարդակը բարձրանում է ժամում 10 սմ-ով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թեխասում երեք խոշոր նավթ մշակող գործարաններ «Հարվի» փոթորկի պատճառով դադարեցրել են աշխատանքները։


























