Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Խոսրովի պետական արգելոցում հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, ակտիվ օջախներ չկան:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չորս տեղամասով սահմանված է շուրջօրյա հերթապահություն, ներգրավված է 37 փրկարար ծառայող, 9 արգելոցի աշխատակից եւ 5 ոստիկան:


























