Իրոք ելք կա, ելքը կոմունիստական կուսակցության վերադարձն է, որի օրոք կնվազի արտագաղթը, երկիրը բարվոք վիճակի կգա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանն՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության՝ փողոցների որոշ անուններ անվանափոխելու վերաբերյալ առաջարկին:

«Եվ «Ելք»-ին եւ մյուսն երիտասարդներին խորհուրդ կտայի այնպես անեին, որ օբյեկտիվորեն վեր հանեին երկրի թերությունները, պակասեցնեին ժողովրդի հոգսը, կանխեին արտագաղթը: Ինչո՞ւ այդպիսի նպատակ չի դրվո՞ւմ, անուններ են ուզում փոխել»,- ասաց նա:

Նրա խոսքով, իհարկե, խորհրդային տարիներին եղել են նեգատիվ երեւույթներ, եղել է 37 թիվ, ոն իրենք դատապարտել են, բայց այն հարյուր տարվա մեջ դա մեկ տարի է եղել:

Ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցի անվանափոխությանը՝ նա ասաց. «Լենինգրադը խորհրդանիշ է ֆաշիստական Գերմանիայի ձախողման. Լենինգրադում հայերի անունով փողոցներ կան:  Սերունդները չպետք է հակադրվեն անուննեին, մենք էլ այսօր խոնարհվում ենք արցախան հերոսների ու նրանց անունների առաջ»:

Տաճատ Սարգսյանը զարմանք հայտնեց, որ այս խնդրի առնչությամբ իշխանության ներկայացուցիչներն ու եւ գիտնականները չեն միջամտում. «Եթե գիտական կոչում են ստացել, պարտավոր են իրականությունը ներկայացնել»։