«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում (ֆոտոռեպորտաժ):

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: 

Նշենք, որ «Նաիրիտի» հրդեհի վայրում ապահովվել է գիշերային լուսավորություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է էթինոլ լաք նյութը: Մասնագետների պնդմամբ, էթինոլը վտանգավոր չէ քաղաքացիների առողջության համար: