«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարծես թե, դուրս չի եկել հետընտրական սթրեսից, եւ շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը։ Դրա վկայությունն է եւ այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են  զրուցել լրատվամիջոցների հետ։

Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումները էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից եւ չի էլ շտապում որեւէ քաղաքական գործընթացի մաս կազմել։

Թեեւ, եթե անկեղծ լինենք, այս կուսակցության հանդեպ վաղուց մարել է նաեւ հասարակական հետաքրքրությունը։  Ու հիմա ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավար կազմից ամեն մեկը փորձում է իր ապագան յուրովի կառուցել՝ խուսափելով լրագրողի հետ շփումից։

ՀՎԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է  սեպտեմբերի 1-ին եւ խիստ զբաղված է. նա Եվրոպական ակադեմիայի ռեկտորն է, իսկ Մհեր Շահգելդյանն էլ խոստացավ պատասխանել,  սակայն սովորության համաձայն իր ասած ժամին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում