«Առավոտ» թերթը գրում է. ««Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության  գործողություններից  հետո եվրոպական  այլ քաղաքներում  հերթական  անգամ խստացվել էին անվտանգության  միջոցառումները։

«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ Միլանի կենտրոնական  հրապարակում՝ Դուոմո տաճարի առջեւ, որն ամենամեծն է Իտալիայում եւ մեծությամբ  երրորդն աշխարհում, տեղադրված էին արգելապատնեշներ՝ փոխադրամիջոցների շարժը սահմանափակելու համար։

Հիշեցնենք, որ Բարսելոնի  զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին  մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք եւ վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում