Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում անհայտ անձը կրակ է բացել հանրային գրադարաններից մեկում: 6 մարդ է տուժել:

Դեպքը տեղի է ունեցել Քլովիս ոչ մեծ քաղաքում, որի բնակչության թիվը շուրջ 40 հազար է: Նախնական տվյալներով՝ չարագործը նախ օդ է կրակել, իսկ հետո կրակ է բացել գրադարանի այցելուների ուղղությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրաձգության հետեւանքով 2 մարդ է զոհվել, 4 տուժած հիվանդանոց է տեղափոխվել: Հրաձիգը ձերբակալված է, նրա արարքի պատճառները դեռեւս հայտնի չեն: