«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 5963.3 կգ կանեփի եւ 10 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 9.8 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 4 մլ. «Դեզոմորֆին», 123 գր. շագանակագույն զանգված:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 85 փամփուշտ, 1 հրազեն, 3 նռնակ, 1 փամփշտատուփ: