ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 13.15-ին, Էջմիածին քաղաքի Ե. Չարենց փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել եւ Մուշի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Խաչատուր Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ս/թ օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 118-րդ (ծեծ) հոդվածի մեղադրանքներով: