«Նաիրիտի» հրդեհի ծխի ազդեցությամբ պայմանավորված շտապօգնության կանչեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով, «Նաիրիտ» գործարանում այս պահին էլ շարունակում է հերթապահել «շտապօգնության» մեկ խումբ. «Հրդեհի ժամանակ հերթապահում էր 4 խումբ, հիմա դրա անհրաժեշտությունը չկա»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է էթինոլ լաք նյութը: Մասնագետների պնդմամբ, էթինոլը վտանգավոր չէ քաղաքացիների առողջության համար:

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: