Հայաստանը հայտնվել է Համաշխարհային բանկի՝ «Հարկային վճարումները 2011թ» հարկահանության վարկանիշի 159-րդ հորիզոնականում:

Ըստ վարկանիշի, հարկերի վճարման պարզությամբ ԱՊՀ երկրների շարքում առաջատարը Ղազախստանն է (39-րդ տեղ): Ադրբեջանը 103-րդ տեղում է, Վրաստանը՝ 61, Ռուսաստանը՝ 105, Մոլդովան՝ 106, Ղրղըզստանը՝ 150, Ուզբեկստանը՝ 154, Տաջիկստանը՝ 165, Ուկրաինան՝ 181, Բելառուսը՝ 183:

Զեկույցում ուսումնասիրվել են 183 երկրներ: Ուսումնասիրություններն իրականացվել են Համաշխարհային Բանկի Doing Business 2011 ծրագրի շրջանակներում: