Երեւանի Արաբկիր համայնքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ բարձրահարկ շենքի մոտ կնոջ դի է հայտնաբերվել։ Ավելի ուշ պարզվել է, որ կինը նույն շենքի բնակիչ է, որը իր բնակարանի պատուհանից ցած է նետվել։
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։


























