Մոսկվայում բեռնատարի մասնակցությամբ ճանապարհային պատահարի հետեւանքով տուժածներից մեկը ռուսաստանցի երգչուհի 40-ամյա Լինդան է, հայտնում է Mash հեռագրային ալիքը:

Բեռնատարի կողմից վրաերթի հետեւանքով աղջիկը կրծքավանդակի եւ թիկունքի սալջարդ է ստացել: Նախնական տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երգչուհու հետ միասին վթարի պահին հետիոտնային անցումում է եղել եւս մեկ աղջիկ: Նա ավելի ծանր վնասվածքներ է ստացել՝ 2 ոտքերի կոտրվածք:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Կարետնի Րյադ փողոցում բեռնատարը 2 հետիոտնի վրաերթի է ենթարկել: Վարորդը վթարի վայրից փախել է:

Ավելի ուշ իրավախախտին կանգնեցրել են Մոսկվայի հարավ-արեւելքում եւ ձերբակալել: