ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Հյուսթոնի բնակիչներին զգուշացրել է գողերի մասին, որոնք հագնում են գերատեսչության համազգեստը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox News-ը։
Նշվում է, որ հանցագործները բնակիչներին տներից դուրս են հանում՝ ասելով, թե բնակարանն իբր կարող է ողողվել ջրով՝ «Հարվի» փոթորկի հետ կապված։ Նախարարությունը մարդկանց խնդրում է ուշադիր լինել նրանց նկատմամբ, որոնք թակում են դուռը եւ ստուգել այդ մարդկանց փաստաթղթերը։
Առնվազն 30 մարդ է զոհվել եւ ավել քան 13 հազարը փրկվել են ջրհեղեղի ընթացքում, որը տեղի է ունեցել Թեխաս նահանգում։ Օգոստոսի 29-ի տվյալներով՝ այդ օրը երեկոյան Թեխասի շուրջ 20 հազար բնակիչներ տարերքի պատճառով ապաստաններում են մնացել։
Ջրհեղեղի պատճառը «Հարվի» փոթորիկն էր։




























