Մելբուրնում տղամարդուն երկու տարվա բանտարկություն եւ տուգանք է սպառնում կենգուրուի դաժան սպանության համար։ BBC-ի փոխանցմամբ՝ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է համացանցում տեսագրության հայտնվելուց հետո, որտեղ դաժանաբար սպանում է կենդանուն։

Ոստիկանությունում միջադեպը «հատկապես գարշելի» են անվանել։  Եթե մեղադրանքները հաստատվեն, տղամարդուն 2 տարվա բանտարկություն եւ 30 հազար դոլար տուգանք է սպառնում։

Տեսագրությունում տղամարդը մոտեցել է վիրավոր կենդանուն, քաշել նրա պոչից ու դանակով այնքան հարվածել, մինչեւ վերջինը դադարել է շարժվել։