Օգոստոսի 31-ին, ժամը 17.35-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























