Օգոստոսի 30-ին, ժամը 19.20-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի միջին երրորդականի բաց կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Նա մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.50-ի սահմաններում, Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի եզրային պատնեշի վրա բետոնային աշխատանքներ կատարելու ընթացքում պատի վրայից վայր ընկնելու հետեւանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Օգոստոսի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները Վահագնաձոր գյուղից բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Վահագնաձոր գյուղի ճանապարհին անզգուշաբար վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 18.45-ին, Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 37 տան դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:


























