Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կհասնի ուսումնական տարվա սկիզբը հոկտեմբերի 1 տեղափոխելուն, որպեսզի ընտանիքները շարունակեն հանգստանալու մեկնել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Ահա, հիմա սեպտեմբերի 1-ից լողափերը, առողջարանները, հանգստի բազաները, պիոներական ճամբարները դատարկ են, որովհետեւ նրանք բոլորը պետք է դպրոցում, բուհում լինեն, իսկ եթե ուսումնական տարվա սկիզբը սահմանենք հոկտեմբերի 1-ը, բոլորը կշարունակեն հարավ մեկնել: Մենք անպայման դրան կհասնենք»,- ընդգծել է նա:
Ժիրինովսկին հստակեցրել է, որ նման որոշման կարող են հասնել՝ չփոխելով ուսումնական տարվա եւ դպրոցական արձակուրդների տեւողությունը:

























