Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է Հյուսիսային Կորեայի խնդրի կարգավորման շրջանակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին ներառել միջնորդության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հրապարակայնորեն արտահայտել է գործերի նման դրությամբ իր խորը մտահոգությունը, հավանաբար, հնարավոր է խնդրել նրան եւս միանալ միջնորդական ջանքերին»,- ասել է նա:

Նախարարի կարծիքով՝ նման որոշումը կարող է «օգտակար» լինել: