Թուրքիայի Մուղլա նահանգում բնակիչներին տարհանում են անտառային հրդեհների պատճառով։ Hurriet-ը հաղորդում է, որ հրդեհը տարածվել է Մենթեշե շրջանում։  

Կրակը բռնկվել է Աքբյուք շրջանի անտառում, քամու պատճառով բոցն արագ է տարածվել։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Հրդեհի դեմ պայքարում են չորս ամֆիբիա ինքնաթիռ, 7 ուղղաթիռ։

Զեյթինքյոյի շրջանի բնակիչները տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ կրակը շուրջ 20 տուն է վնասել։