Մեքսիկայի Խալիսկո նահանգում ոստիկանությունը սպանել է տեղի թմրակարտելի անդամին, որը հայտնի է նրանով, որ այրում էր իր զոհերին ու նրանց մարմինները ջրհորների մեջ գցում, հայտնում է AP-ն։

Դատախազ Էդուարդո Ալմագուերը չի նշել սպանվածի անձնական տվյալները։ Ասել է միայն, որ տղամարդը հայտնի է «ՏունՏուն», «Բարբաս» «Էլ Վիխոն», «Ծերուկ» եւ «Մորուք» կեղծանուններով։ Նա չէր հնազանդվել ոստիկանությանն ու սպանվել էր փոխհրաձգության ժամանակ։ Ոստիկանությունը երկու այրված մարմիններ էր հայտնաբերել այն գյուղում, որտեղ թաքնվում էր սպանված հանցագործը ու ապացույցներ ունի այն մասին, որ նա առնվազն 30 մարդու է սպանել։