Թաիլանդում 15-ամյա աղջիկը հավաստիացնում է, որ իրեն բռնաբարել է 40 տղամարդ։ Mirror-ի փոխանցմամբ՝ սեռական բռնությունը սկսվել է, երբ աղջիկը 14 տարեկան էր։ Նրա ծնողները երեխաներին մենակ էին թողնում ու աշխատում մայրամուտից մինչեւ լուսաբաց։ Բռնությունները տեւել են դեկտեմբերից մայիս, Պխանգ Նգայի Կոխ Ռաեդ գյուղում, որը մոտ 100 մարդ բնակիչ ունի։
Համարվում է, որ ենթադրյալ հարձակումներին մասնակցել է մոտ 40 կասկածյալ։ Որոշ տեղեկություններով՝ տղամարդկանցից մի քանիսը այդ գյուղի բնակիչներ չեն եղել։
Տուժածի մայրն ասել է, որ իր դուստրն այդքան երկար լռել է, քանի որ վախենում էր իր ընտանիքի հեղինակության ու անվտանգության համար։




























