Սեպտեմբերի 8-ին Մեքսիկայի ափերին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 90-ի:

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը, հայտնում է, որ նրանցից 71 մարդը Օախակա նահանգից է, 15-ը՝ Չյապասա եւ 4 մարդ՝ Տաբասկո: Էլեկտրաէներգետիկայի դաշնային հանձնաժողովը երկրի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել է 99 տոկոսով եւ 90 տոկոսով Օախակա նահանգում: Նախկինում հաղորդվում էր 65 զոհի մասին:

8,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Երկրաշարժի օջախը գտնվում էր 33 կմ խորությամբ: