Ադրբեջանական բանտում հրաձգություն է տեղի ունեցել։ Haqqin.az–ի տեղեկություններով՝ հրաձգությունից վիրավորվել է մեկ բանտապահ, որը որովայնի հատվածում հրազենային վիրավորում է ստացել։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Միջադեպը տեղի է ունեցել Սալյանի շրջանի Ենիքենդ գյուղի քրեակատարողական հիմնարկում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։