Հայաստանը ցանկանում է Միգրացիոն քաղաքականություն մշակող միջազգային կենտրոնին դիվանագիտական կարգավիճակ տալ։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը սեպտեմբերի 11-ին՝ Ազգային ժողովի նիստում, ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Վիեննայում գտնվող կազմակերպությունը Հայաստանին միգրացիոն օրենսդրություն մշակելու, միգրանտների եւ արտաքսված համաքաղաքացիների ադապտացման հարցում աջակցություն է ցուցաբերում։