Ռուսաստանի ՆԳՆ վարչության աշխատակիցները հայտնաբերել են համացանցում գործող «մահվան խմբերի» համակարգողներին։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին վկայակոչելով՝ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ նրանց թվում անչափահասներ կան:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, որոնք անցկացրել են ՌԴ ՆԳՆ վարչության աշխատակիցները, Սամարայի, Նիժգորոդի եւ Վլադիմիրի մարզերում հայտնաբերվել են փակ խմբերի կազմակերպիչները, որոնք անչափահասներին դրդել են կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողությունների կատարման: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ հաճախ իրենք անչափահասներն են դարձել նման խմբերի համակարգողները»,- հայտնել է նա: