Բրիտանիայում 102-ամյա տղամարդը պայմանական ժամկետով դատապարտվել է երեխայի հանդեպ սեռական բռնության համար, որը նա իրականացրել էր 1970-ականներին, հայտնում է Reuters-ը։
Դուգլաս Համերսլին երկու տարի պայմանական ժամկետով դատապարտվել է ՝ 5-8 տարեկան աղջկա վրա անպարկեշտ հարձակման համար մեղադրանքով։ 40 տարի անց Համերսլիի դատապարտումը հնարավոր է դարձել արդարադատություն պահանջելու՝ տուժածի համառության շնորհիվ։
Համերսլին համարվում է բրիտանական իրավաբանական պատմության մեջ ամենածեր դատապարտյալը։




























