Աֆղան Բասիր Նիազին եւ Փարվիզի Քուչան հայտնվել են հայաստանյան դատարանում՝ Նախիջեւանից ապօրինի Հայաստան մուտք գործելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նիազին եւ Քուչան հուլիսի 24-ին վաղ առավոտյան N զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանն և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզից ապօրինի մուտք գործել Հայաստան: Հասնելով Երասխ գյուղի օղակաձև հրապարակ՝ նրանք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Աֆղաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորված են:

Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: