Շրի Լանկայում կոկորդիլոսի հարձակման հետեւանքով զոհվել է Financial Times պարբերականի երիտասարդ լրագրողը։

Կոկորդիլոսը 24-ամյա բրիտանացուն գետն է քարշ տվել եւ սպանել նրան, հաղորդում է BBC-ն։

Փոլ Մաքքլինը կղզու հարավ-արեւելքում ընկերների հետ արձակուրդն էր անցկացնում։ Տեղացիների խոսքով՝ իրենք բղավոցներ եւ օգնության աղաղակներ են լսել, սակայն չեն կարողացել լրագրողին փրկել, քանի որ կոկորդիլոսը նրան ջուրն է քաշել, եւ իրենց  ոչինչ չէր երեւում։