Սեպտեմբերի 15-ի առավոտյան Փարիզի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված տղամարդը հարձակվել է պարեկային ծառայության զինվորի վրա:

Telegraph-ը հայտնում է, որ զինվորը չի վիրավորվել: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի խոսքով՝ կալանավորված հարձակվողի մտադրությունները հայտնի չեն: