«Վերնիսաժում» կրակոցների համար պետք է պատժել բոլոր մեղավորներին, առանց ներողամտության։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ իրավապահները պետք է բացահայտեն նման գործերը եւ քայլեր ձեռնարկեն դրանց կրկնությունը կանխելու համար։ Այդուհանդերձ, Բաղդասարյանի կարծիքով չպետք է այս միջադեպը շահարկել եւ հայտարարել, թե Հայաստանում իշխում է կրիմինալը։ «Ընդհակառակը, Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է, եւ զբոսաշրջիկների հոսքն աճում է»,– ասաց Վահրամ Բաղդասարյանը։




























