Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 16-ին, Արարատի մարզի Վերին Դվին գյուղում հայտնաբերել են օգոստոսի 31-ից որոնվող Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Աննա Հայրապետյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս դուրս էր եկել տանից եւ ծնողները ոչ մի տեղուկություն չունեին նրա մասին, իսկ սեպտեմբերի 1-ից նա համարվել էր անհետ կորած եւ որոնովում էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին արեն 10 օր էր՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեին: Մայրը ասել էր, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տնից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել էին, սակայն անհասանելի էր եղել: Հաջորդ օրը առավոտյան նա զանգել էր մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել էր, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն եւ այլն:
Մայրը ասել էր, որ դա իր խոսքերը չէին, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի: Այնուհետեւ այդ օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա:




























