Որպես տնտեսագետ՝ ես աբստրահարված եմ եւ «Ելք»-ի նախաեռնությունից եւ մեր ակնկալվելիք որոշումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմնակցության օրենսդրական նախաձեռնությանը:
«Ես կուզենայի որ իմ երկրի կառավարման համակարգը բերեր նրան, որ արդյունավետ աշխատանքը լիներ հնարավորինս ընդունելի ու մեծ տեղ ունենար մեր տնտեսական կյանքում։ Այդ պարագայում մինչեւ անգամ եթե մենք ամբողջ աշխարհի կամ քաղաքակրթված երկրների ու շուկաների համար չկարողանանք էլ լավ ապրանքատեսակներ հրամցնել, ապա առաջին պահի համար կարողանանք ստեղծել ապրանքներ, որոնք կարողանան իրենց իրացման շուկաները գտնել բացառապես Եվրասիական տնտեսական միությունում»,-ասել է տնտեսագետը:
Նա նշել է, որ չէր ցանականար այսօր այդ հարցը դառնար օրակարգային, քանի դեռ կան բազմաթիվ խնդիրներ Հայաստանի Հանրապետությունում:
«Այս պահի դրությամբ մեր արտադրողական հզորությունը, գործունությունը, որի 60-70 տոկոս միայն սպասարկման ոլորտում է, երկիրդ մոլերի երկիր է, մինչեւ անգամ էլեմենտար շապիկը, առօրյա իրերը չենք կարողանում ստեղծել եւ էս պարագայում մտածել՝ ԵՏՄ-ն ահավոր վատ է…. իսկ օրինակ, ինչո՞ւ չենք ասում, որ ԵՏՄ սահմանից Հայաստան է գալիս մեր բյուջեից գրեթե 3 միլիարդ դոլարից ավելի տրանսֆերտներ, որը մեր գոյատեւման ու տնտեսական զարգացման կարեւորագույն ու հիմնական ինստիտուտն է հանդիսանում: Եթե խաչ ենք քաշում, եկեք խաչ քաշենք նաեւ այս բաների վրա»,-ընդգծեց Բոստաջյանը։
Պատգամավորը նշեց, թե պետք չի այլընտրանք փնտրել, քանի որ Արեւմուտքը «հուզմունքներ» չի ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով՝ Ռուսաստանն էլ հուզմունք չի ցուցաբերում, բայց ռուսական շուկան հնարավոր է ծառայեցնել ՀՀ-ի շահերին:




























