Ըստ Foreign Policy թերթի` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նույնպես ընդգրկվել է WIKI-աստղերի շարքում: Պարբերականի լրագրող Մախ Ստրասերը կազմել է 10 պետություններ ներկայացնող քաղաքական գործիչների ցանկ, որոնց անունները հաճախ են կրկնվում հանրահայտ WIKI-նյութերում, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:

«WIKI-աստղեր` աշխարհի 10 քաղաքական գործիչները» վերնագրով հոդվածը լուսաբանվել է դեկտեմբերի 8-ին: Տասնյակում Գրիգոլ Վաշաձեն զբաղեցնում է 7-րդ տեղը: Հոդվածում  նրա նկարի տակ նշված է, որ 2008 թվականի օգոստոսին` ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վաշաձեի բանակցություններն ամերիկյան կողմի հետ տեղի են ունեցել միմիայն Ռուսաստանի նկատմամբ նրա տածած վախից;

«2009 թվականին, Ամերիկայի դեսպանի հետ ունեցած ճաշի ժամանակ, Վաշաձեն բողոքել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Ֆրանսիայի որոշումից, ինչպես նաեւ այն բանից, որ Ֆրանիսիան ու այլ եվրոպական երկրներ զինամթերք են վաճառում Ռուսաստանին»,-գրում է լրագրողը: