Մի-2 ուղղաթիռը, որը սեպտեմբերի 22-ի գիշերը կոշտ վայրէջք էր կատարել Ղազախստանի Ակմոլա տարածաշրջանում, ամբողջությամբ այրվել է եւ ենթակա չէ  վերականգնման, հաղորդում է «Ռիա Նովոստին»՝  հղում անելով Ներդրումների եւ զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։

Ըստ Informburo.kz-ի՝ ուղղաթիռը պատկանում է Գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության եւ կենդանական աշխարհի կոմիտեին։

Միջադեպում մարդկային գործոնը բացառված է, անձնակազմը գործել  է՝ ըստ կանոնների։ Անձնակազմի բոլոր  անդամները ողջ են մնացել: