Դեկտեմբերի 10-ին, ժամը 10:30-ին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում /Օրբելի 63/ տեղի կունենա «Մարդու իրավունքների եւ հանդուրժողականության մասին»  թեմայով բաց դաս եւ «Բազմազանության եւ հանդուրժողականության մասին» ձեռնարկի շնորհանդեսը:

Բաց դասը կվարեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: